Իրանը եւ Ռուսաստանը քննարկել են Պարսից ծոցում եւ Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումները․ Մանրամասներ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուսաստանում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին շաբաթ օրը բանակցություններ է վարել Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ, հաղորդում է ISNA-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ Պարսից ծոցում եւ Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Սիրիայում, Եմենում, Պաղեստինում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում վերջին զարգացումների վերաբերյալ:

Նրանք ընդգծել են տարածաշրջանային հարցերի շուրջ Իրանի եւ Ռուսաստանի համագործակցության անհրաժեշտությունը եւ պայմանավորվել են շարունակել դրա հետ կապված փոխգործակցությունը:

Նյութի աղբյուրը ՝ freenews.am

Այլ Գրառումներ