Հանրահավաք Ազատության հրապարակում` Փաշինյանի հրաժարականի պահանջով

հեղինակ - David Khalatyan

Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» համապետական հանրահավաք է հրավիրել:

Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է հանրահավաքը: Վերջին անգամ տարեվերջին էր շարժման կողմից նման հավաք հրավիրվել:

17 քաղաքական ուժերի պահանջը նույնն է` վարչապետի հրաժարականը: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա այն վայրը, որտեղ մարդիկ հավաքվելու են, քննարկեն առաջիկա անելիքները:

Այլ Գրառումներ