Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտնում է, որ համապատասխան բանաձևն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում:https://servers1.adriver.ru/images/0007104/0007104133/0/index.html?html_params=xpid%3DDTA67n-nIutKL4SqssDcwJD6Fm_DYhMW-mVgNU3xzNgQFPNjFCCY65bN4PZ-Rpz0j3NFmagBo3ZMpCj8C_s4y0yalX44%26target%3D_blank%26bid%3D7104133%26sid%3D222231%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D4856018%26pz%3D0%26ad%3D714444%26bt%3D52%26bn%3D4%26ar_sliceid%3D2676732%26ntype%3D0%26nid%3D0%26ar_geoid%3D376%26url%3D//ad.adriver.ru/cgi-bin/click.cgi%253Fsid%253D222231%2526ad%253D714444%2526bid%253D7104133%2526bt%253D52%2526bn%253D4%2526pz%253D0%2526xpid%253DDTA67n-nIutKL4SqssDcwJD6Fm_DYhMW-mVgNU3xzNgQFPNjFCCY65bN4PZ-Rpz0j3NFmagBo3ZMpCj8C_s4y0yalX44%2526ref%253Dhttps%253A%25252f%25252ffreenews.am%25252f%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A//servers1.adriver.ru/images/0007104/0007104133/0/%26ar_pass%3D

Այս բանաձևը հաջորդել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից ընդունված մեկ այլ բանաձևին, որով նահանգը ճանաչում էր Արցախի անկախությունը և «կոչ անում Դաշնային կառավարությանը ևս ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ հետագայում խուսափելու նման ռազմական ագրեսիայից»:

Օրենսդիր Թոմ Կուցանտոնիսի առաջ քաշած պատմական բանաձևում նաև ասվում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողությունները, որոնք իրականացվում են պանթուրքիստական ազգայնականության քաղաքականության համատեքստում, նախկինում հանգեցրել են ցեղասպանության, իսկ այժմ սպառնում են Արցախի հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել»:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել բանաձևի հեղինակներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր քվեարկել են դրա օգտին:

Այլ Գրառումներ