«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար», Երեւան ժամանած Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:https://masterh5.adriver.ru/images/0007087/0007087556/0/index.html?html_params=xpid%3DDMO4XNMEOszpRrn3F8SQmnxmy_1pPbpL-WhQNDmAkRna54oWNUcw7bgEagSNXaBsosltHKgnMxInL67bBSlhW6cDx6gg%26target%3D_blank%26bid%3D7087556%26sid%3D219463%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D2567628%26pz%3D0%26ad%3D716207%26bt%3D52%26bn%3D20%26ar_sliceid%3D2696272%26ntype%3D0%26nid%3D0%26ar_geoid%3D376%26url%3D//ad.adriver.ru/cgi-bin/click.cgi%253Fsid%253D219463%2526ad%253D716207%2526bid%253D7087556%2526bt%253D52%2526bn%253D20%2526pz%253D0%2526xpid%253DDMO4XNMEOszpRrn3F8SQmnxmy_1pPbpL-WhQNDmAkRna54oWNUcw7bgEagSNXaBsosltHKgnMxInL67bBSlhW6cDx6gg%2526ref%253Dhttps%253A%25252f%25252fwww.lragir.am%25252f%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A//masterh5.adriver.ru/images/0007087/0007087556/0/%26ar_pass%3D
Զարիֆը շրջագայություն է սկսել 5 երկրների մայրաքաղաքներով, որոնք, նրա կարծիքով, շրջանում խաղաղություն կարող են հաստատել: Դա ռուս-թուրքական առաջարկի 6-ի պլատֆորմի հավանական մասնակից երկրներն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Բաքու, Վրաստան, Իրան եւ Հայաստան: Զարիֆն արդեն եղել է Բաքվում եւ Մոսկվայում: Բաքվում նա շնորհավորել է «Ադրբեջանին վերջին հաղթանակների կապակցությամբ», իսկ Մոսկվայում տպավորվել է ռուս-թուրքական սիներգիայի վերաբերյալ Լավրովի դասախոսությունից եւ նշել, որ դրա արդյունքում հակամարտությունն անցյալում է, եւ տեւական խաղաղություն ու համագործակցություն կարող է հաստատվել տարածաշրջանում:
Այլ խոսքով, Իրանը հանձնվել է ռուս-թուրքական սիներգիային, որը Չավուշօղլուն ավելի պարզ ու կտրուկ էր ձեւակերպել՝ տարածաշրջանը հավասար կիսելու Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնություն, որից Իրանին ցուցադրաբար դուրս թողեցին: Լավրովը Թեհրանին հանգստացրել է, որ հաղորդակցությունների բացումը չի վնասի նրա տրանզիտային շահերին, եւ ցույց տվեց ասպարեզը՝ 6-ի պլատֆորմը, որտեղ Իրանը կարող է իր բաժինը ստանալ Հայաստանի մասնատումից:
Արա Այվազյանի խոսքը Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ոչ միայն պետական արժանապատվության դրսեւորում է (հատկապես ներկայում Հայաստանում դրա խիստ դեֆիցիտի պայմաններում, ինչն անկասկած պետք է գնահատել), այլեւ քաղաքական դիրքորոշման արտահայտում՝ Հայաստանը չի համարում, որ խնդիրը կարգավորված է, քանի որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, Հայաստանի ու հայկական իրավունքների հաշվին է: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳ նախարարի խոսքում ակնարկ կա այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել այս ընթացքի շարունակումը, այդ թվում Իրանի համար, որն անկասկած ռուս-թուրքական սիներգիայի հաջորդ թիրախն է, կամ արդեն դարձել է այդպիսին:
Հանուն արդարության իհարկե պետք է նշել, որ պատերազմի օրերին Իրանը հնարավոր է Հայաստանից համոզիչ ու հստակ ազդակներ չի ստացել իր հավանական միջամտության դեպքի համար: Սակայն դա չի փոխում իրավիճակը, եւ տրանզիտի ու խաղաղության վերաբերյալ տարտամ խոստումները Իրանի համար չեն կարող երաշխիքներ լինել:
