Ապստամբության տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով իշխանություն փոխելը․ Վազգեն Մանուկյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք։ Եթե սահմանադրական ճանապարհը արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել։ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Դա ժողովրդի բնական իրավունքն է։ Այդ իրավունքը ամրագրված է Միացյալ Նահանգների անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե Կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդը իրավունք ունի ապստամբության։ Գերմանիայի Սահմանադրության մեջ կա, որ եթե իշխանությունները խախտում են սահմանադրական կարգը, ժողովուրդը իրավունք ունի ապստամբության։ Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետև սա մեր ժողովրդի, մեր երկրի պագայի հարցն է։ Կամ մենք կործանվում ենք, կամ գնում ենք առաջ»,- նշեց Մանուկյանը

Հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանը մեկնաբանեց, թե ինչ նկատի ունի ապստամբություն ասելով։ «Դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով իշխանություն փոխելը՝ առանց ֆիզիկական բռնության»։

Այլ Գրառումներ