ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում ռուս զինծառայողները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում ռուս զինծառայողները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում

Ըստ աղբյուրի՝ «Տագնապ» գործողությունների մշակման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն աշխատել են հրաձգային դիրքերում՝ դիտակետերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու համար:

Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու և մոտակա տարածքի հսկողությունն իրականացնելու համար: Ենթակառույցները ներառում են անձնակազմի բնակության համար հարմարավետ բնակելի մոդուլներ, սննդի պատրաստման և ընդունման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտային-տեխնոլոգիական բլոկ-մոդուլ: Վերջիններս էլ համալրված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով, ջեռուցման և օդորակման համակարգերով, հայտնում է գերատեսչությունը:

Նյութի աղբյուրը ՝ freenews.am

Այլ Գրառումներ