Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը նախաքննություն է սկսել Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ, այսպես կոչված, «ազդեցության վաճառքի գործով»: Հետաքննությունը վերաբերում է խորհրդատվական ծառայություններին, որոնք Սարկոզին մատուցել է Ռուսաստանում, հայտնում է Yahoo new– ը։ Այս հայտարարությամբ դառախազությունը հաստատել է Mediapart հրատարակչության տեղեկությունը, համաձայն որի՝ դատախազությունը հետաքննություն է իրականացնում խորհրդատվական ծառայություններ մատուցելու պայմանագրի պատճառով, որը Սարկոզին կնքել էր «РЕСО-Գարանտիա» ռուսական ապահովագրական խմբի հետ։ Հրատարակչության տեղեկությունների համաձայն՝ պայմանագրի գումարը կազմում է 3 միլիոն եվրո։
Ֆրանսիայում նաև հետաքննում են 2007 թվականին Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավը Մուամար Քադաֆիի վարչակազմի կողմից հովանավորվելու գործը։
Տաթև Ֆռանգյան
Աղբյուր՝ factor.am
