Ստորև փորձենք ներկայացնել 2017թվականի ընտրություններին ընդառաջ որոշ ուժերի տեսակետները կապված Ղարաբաղյան կոնֆլիկտի մասով ։ Քանի որ վերջերս որոշ շրջանակներ սկսել են շրջանառության մեջ դնել իշխանությունների պոպուլիստական, արկածախնդիր վարքը տարբեր հարցերում ու հատկապես Ղարաբաղյան կոնֆլիկտի մասով,հարց է ծագում եթե 2017 թվականին այդ ուժերը գային իշխանության դամոկլյան սուրը կճոճա՞ր մեր գլխավերևում թե այնուամենայնիվ ռացիոնալ,իրավիճակը խոհեմ գնահատող անհատներ և ուժեր ևս եղել են։
Այս մասին իր հարցազրույցներից մեկում նաև անդրադարձել է առաջին նախագահը։Այն ժամանակ ուղղակի Տեր֊Պետրոսյանը հարցը հստակ էր դրել.Ով է՞ գնում լուծման հենց հիմա։ Հիմնականում կենտրոնանանք մի քանի ուժերի վրա,որոնք այսօր մոռացել են թե ինչ են ասել նախկինում։
ՀԱԿ Կոնգրեսը կողմ էր և կարևորում էր շուտափույթ կերպով ԵԱՀԿ մինսկի խմբի կողմից առաջարկվող ՊԼԱՆԻ ընդունմանը և իրագործմանը։ Ի պատիվ առաջին Նախագահի,նրանք հիմա էլ կարծում են որ հարցի կարգավորման պահը կորսվեց վերջին տարիներին և հետ չեն կանֆնում իրենց ասածից։
ՀՀԿ֊ն ճիշտ է ոչ ազնվորեն,սակայն ընդունում էր պլանի իրագործման անհրաժեշտությունը։ Այսօր չնայած որոշ կոռեկտ մեկնաբանություններին և մեկնաբանություններին,նրանք ևս ընդունում են իրենց նախկինում արված հայտարարությունները և ծրագրերը։
ՀՅԴ. ՉԿԱ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ, Արցախի հարցը Հայ Դատի անբաժան մասն է։ Արցախի վերամիավորում ՀՀ֊ի հետ, Եվ ըստ այդմ Արցախի սուբյեկտայնության մերժում։ Մեկնաբանությունների կարիք չկա ,թե այսօր ինչ են ասում դաշնակցականները։ Մի բան պարզ է։ Լավ է,որ 17֊ին նրանք չեկան իշխանության։
ԵԼՔ Պարոն Մարուքյանը 《նեղվել》 է իշխանությունների արկածախնդրական խաղերից(մատնացույց անելով Տավուշյան մարտերը,Սևրը և այլն)։ Տեսե՛ք,թե ինչ էր ասում Մարուքյանը Փաշինյանի հետ ձեռք ձեռքի ,խելք խելքի տված։ Առանց Ադրբեջանի կողմից Արցախի կարգավիճակի ճանաչման,ոչ մի փոխզիջումային պլան չի կարող ընդունելի լինել։
Հետսառըպատերազմյան աշխարհակարգում էթնիկական կոնֆլիկտի որևէ նախադեպ չի եղել պետությունը ճանաչել է իր կազմում իրենից ցածր ստատուս ունեցող միավորի անկախությունը։ Օրինակները բազմազան են. Աբխազիա,Օսեթիա,Կոսովո և այլն։ Հուսով դասեր պետք է քաղենք,և հանուն արդարության մի շատ կարևոր նրբություն էլ կա,որ պետք է հաշվի առնվի նախկին իշխանություններին արժանի գնահատական տալու համար։ Միգուցե նրանք պատկերացնում էին հարցի խորությունը,բայց ազնիվ չէին և չեն հիմա։ Նվազ թվով մարդիկ են փորձել հարցը խորությամբ ընկալել և մատուցել հանրությանը։
Յուրա Մովեսյան
