ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

 Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

Առկա պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ևս 2 անձ և 16 կազմակերպություն, մեկ անձ էլ հայտնվել է այդ ցանկում՝ ահաբեկչության մեջ մեղադրվելով:

Ահաբեկչության մեջ կասկածվող անձն Իրաքի քաղաքացի Աբդուլա Ազիզա ալ-Մոհամեդավին է:

Այլ Գրառումներ