Մեր բանակն արժանապատվորեն կռվել է 44 օր, վարչապետը չպետք է տրվի հրապարակը զբաղեցնող ուժերի սադրանքներին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, մամուլում տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին ՀՀ վարչապետը մեկնելու է Մոսկվա, և այնտեղ հնարավոր է եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից։

– Ինչ-որ կետից պետք է սկսվի հարաբերությունների հաստատումը։ Պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները ճշգրտել, կան բաներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Իսկ Ադրբեջանի հետ հավանաբար կոնտակտներ պետք են։

– Բաքվի հռետորաբանության ֆոնին ի՞նչ կոնտակտներ են հնարավոր։

– Բնական է, որ նրանք պետք է ճնշողի, հաղթողի դիրքերից հանդես գան։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը 1994 թվականից հետո։ Օրակարգից տեղյակ չեմ, բայց որ պետք է սկսվի՝  կասկած չկա։ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատում ևս պետք է ադրբեջանա-ռուս-թուրքական մերձեցման պարագայում։ Եվ այս ֆոնին վարչապետը պետք է մեկ բան իմանա՝ ինքը ամբողջական լեգիտիմությամբ, առանց ընկճվածության, Հայաստանի շահերի պաշտպանության համար պետք է գնա Մոսկվա՝ թքած ունենալով Հայաստանում առկա կեղտոտ խոսակցությունների վրա։ Հիմնականում նմանատիպ խոսակցություններ են, թե ՀՀ վարչապետը չի կարող բանակցել։ Հայաստանի բանակը 44 օր կռվել է կոալիցիոն ուժերի դեմ, և որոշակի արդյունքով պատերազմ է եղել։ ՀՀ վարչապետը պետք է իմանա, որ Հայաստանում ու Սփյուռքում իրեն սատարում են։ Գողապետության քարոզչամեքենայի վրա պետք է թքած ունենալ։ Նրանք անում են ամեն ինչ Ադրբեջանին օգնելու համար, իսկ վարչապետը չպետք է այդ սադրանքներին տրվի։

– Ընդդիմությունը, Ձեր  կարծիքով, եղած համաձայնագրին այլընտրանք առաջարկո՞ւմ է։

– Իրենք ոչինչ չեն առաջարկում։ Առաջարկում են այլընտրանք՝ վերադառնալ գողապետության շրջանին։ Մարդիկ ասել են, որ ընդունում են հրադադարի բոլոր պայմանները և փորձ ունեն։ 26 տարի կուտակել են ահռելի փորձ հայրենիքը Ադրբեջանին վերադարձնելու համար։ Իրենց պատրաստած բանակն էլ տեսանք՝ Մովսես Հակոբյան-Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Իրենց փորձը մեզ պետք չէ։ 44 օր մենք կռվել ենք այդ կոալիցիայի դեմ։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում:

Այլ Գրառումներ