Կապիտոլիումի անկարգությունների օրը ոստիկանությունը հայտնաբերել է 11 ռումբ պարունակող պիկապ մեքենա

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ըստ NBC-2-ի՝ չորեքշաբթի օրը՝ հունվարի 6-ին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլ, ոստիկանությունը հայտնաբերել է պիկապ բեռնատար, որի մեջ կար 11 ռումբ և զենք:

Զեկույցում նշվում է, որ մեքենան պատկանել է ոմն Լոննի Լերոյ Քոֆմանին և գտնվել է Ազգային հանրապետական ​​ակումբի մերձակայքում՝ Կապիտոլիումից ընդամենը երկու թաղամաս հեռավորության վրա: Ֆուրգոնի սեփականատերը բերման է ենթարկվել:

Անկարգությունների օրը հայտնաբերվել և վնասազերծվել է ևս երկու ինքնաշեն պայթուցիկ սարք՝ Ազգային հանրապետական ​​կոմիտեի շտաբի և Ազգային ժողովրդավարական կոմիտեի շտաբի մոտ:

Այլ Գրառումներ