Իրանը Հորմուզի նեղուցում ձերբակալել է Հարավ կորեական դրոշով նավարկող նավթատար մի նավ։ Իրանի պետական հեռուստաընկերությունն այսօր հաղորդել է, որ իշխանությունները նավը կանգնեցրել են նեղուցը և Պարսից ծոցը ենթադրաբար նավթի արտահոսքով աղտոտելու համար։
Կիսապաշտոնական «ֆարս» գործակալությունը հաղորդում է, որ ռազմածովային ուժերը ձերբակալել են նավը։ Նավթատարը Սաուդյան Արաբիայից ուղևորվում էր Արաբական Միացյալ Էմիրություններ։
Այս օրերին տրածաշրջանում որոշակի լարվածություն կա, կապված մեկ տարի առաջ իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության առաջին տարելիցի հետ։ Միացյալ Նահանգները ատոմային սուզանավ է ուղարկել Պարսից ծոց, ինչպես նաև ռմբակոծիչները թռիչքներ են կատարել այդ շրջանում։
