Աթենքի արվարձաններից մեկի հիվանդանոցի ղեկավարի տեղակալը Pfizer / BioNTech պատվաստանյութով կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվելուց հետո վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել և միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Այս մասին հայտարարել է Skai հեռուստաալիքը:
Նշվում է, որ 54-ամյա տղամարդու մոտ, որը վարակված չէր կորոնավիրուսով, դեկտեմբերի 30-ին ստորին շնչուղիների վարակի ախտանիշներ են ի հայտ եկել:
Հեռուստաալիքի տվյալներով, հաջորդ օրը նրա ինքնազգացողությունը վատացել է, իսկ հունվարի 1-ին ինտուբացիայի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ նրա մոտ «ստորին շնչուղիների վարակի պատճառով շնչառական անբավարարություն» է ախտորոշվել։
Հունաստանի առողջապահության նախարարությունը նշել է, որ իրենք կապ չեն տեսնում պատվաստման և բժշկի մոտ ծագած վարակի միջև:
Նյութի աղբյուրը ՝ 1in.am
