Լավրովն ու Չավուշօղլուն Սոչիում քննարկելու են ԼՂ հարցը․ ՏԱՍՍ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որը մեկօրյա աշխատանքային այցով Սոչիում է: ՏԱՍՍ-ը նշում է, որ  Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Անգամ համաճարակը դրան չի խանգարել. Սոչիի բանակցությունները կդառնան այս տարվա հինգերորդ դեմ առ դեմ հանդիպումը: Ակնկալվում է, որ այս անգամ Լավրովն ու Չավուշօղլուն հատուկ ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, մասնավորապես ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարության իրագործմանը և հումանիտար օգնության տրամադրմանը: Հանդիպման արդյունքում կստորագրվի 2021-2022 թվականների խորհրդակցությունների նախագիծը:

Այլ Գրառումներ