Քիչ առաջ ավարտվեց Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս հանդիպումը, ի տարբերություն Ծառուկյան-Փաշինյան հանդիպմանը, տևեց քիչ ավելի երկար: Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքն առաջարկել է, որ վարչապետը տա հրաժարական, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերի կողմից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, երկրի ներքաղաքական կյանքը կայունացնեն և նախապատրաստվեն արտահերթ ընտրությունների: «Վարչապետն առաջարկում է` ինքը մնա պաշտոնին, և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք դեմ ենք», — ասաց Մարուքյանը: Hraparak.am-ի հարցին` որևէ կոմպրոմիսի չեկա՞ն, Մարուքյանն ասաց. «Ես կարող եմ ձևակերպել էսպես` ճգնաժամը շարունակվում է»:
