Ինդոնեզիան ևս կփակի սահմանները կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ինդոնեզիան արգելելու է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր հունվարի 1-14-ը` կանխելու կորոնավիրուսի նոր շտամի տարածումը, արտգործնախարար Ռետնո Մարսուդիի խոսքերը փոխանցում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ Ինդոնեզիան արգելել է Մեծ Բրիտանիայից ժամանողների մուտքը երկիր և խստացրել Եվրոպայից և Ավստրալիայից ժամանողների համար կանոնները՝ խուսափելու  COVID-19-ի նոր «բրիտանական» տարբերակից։

Կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով Ինդոնեզիայի իշխանություններն ավելի վաղ արգելել են բոլոր զբոսաշրջիկների մուտքը երկիր, բացառություն էր կատարվել նրանց համար, ովքեր երկիր էին գալիս աշխատանքի: Նոր կանոնները տարածվելու են բոլոր օտարերկրյա քաղաքացիների վրա, բացառությամբ բարձրաստիճան պաշտոնյաների:

Աղբյուր՝ shantnews.am

Այլ Գրառումներ