Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից:
ԱԽ քարտուղարը կարևորել է հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:
Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում Հյուսիս-Հարավ մայրուղու բացառիկ դերը:
