Պուտինը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է պատվաստվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Նա ասաց, որ պատվաստվելու է, որ նման որոշում է կայացրել և սպասում է բոլոր ընթացակարգերի ավարտին»,- ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ նախագահն ինքը շուտով կհայտարարի իր որոշման մասին:

Այլ Գրառումներ