Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 485, մահացել՝ 16 մարդ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանում դեկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157 834 դեպք, որոնցից 139 113-ն` առողջացած, 2768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 15 280 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 583 644 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ առողջապահության նախարարությունից, դեկտեմբերի 26-ին կատարվել է 2 258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Առողջացել է  444, մահացել՝ 16 պացիենտ:

Նույն օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 673 է:

Աղբյուր՝ armenpress.am

Այլ Գրառումներ