Շվեդիայում եւ Իսպանիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպքեր

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Շվեդիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպք, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Շվեդիայի առողջապահության գործակալությանը:

COVID-19-ի նոր տեսակը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից Սուրբ Ծննդյան կապակցությամբ ժամանակ ճանապարհորդի մոտ:

Հայտնի է, որ վարակվածը մեկուսացվել է: Նոր դեպքեր դեռեւս գրանցված չեն:

Իր հերթին El Mundo իսպանական թերթը հաղորդում է նոր կորոնավիրուսով վարակման չորս դեպքի մասին:

Պարբերականի տեղեկություններով՝ երեք վարակվածները միեւնույն ընտանիքի անդամներ են՝ ամուսիններ եւ նրանց դուստրը: Նրանք բոլորը, ինչպես ենթադրվում է, վարակվել են բարեկամից, որը վերջերս ժամանել էր Մեծ Բրիտանիայից: Վերադառնալուց հետո երիտասարդը հանձնել էր թեստ, որը հայտնաբերել էր նրա մոտ կորոնավիրուս: Ավելի ուշ հիվանդանոց էին դիմել նրա ընտանիքի անդամները, որոնց մոտ հայտնաբերվել էր հենց «բրիտանական շտամը»:

Ենթադրաբար, երիտասարդը նույնպես վարակված էր կորոնավիրուսի նոր տեսակով, սակայն հակագենների թեստի միջոցով դա հնարավոր չէ հաստատել:

Կորոնավիրուսի նոր շտամով վարակման եւս մեկ վարակակիր են հայտնաբերել, որը Լոնդոնից Մադրիդ էր ժամանել դեկտեմբերի 20-ին: Այդ դեպքը կապված չէ նախորդի հետ:

Բացի այդ, բժիշկները դեռեւս սպասում են եւս երեք ՊՇՌ թեստի արդյունքի՝ կասկածելով կորոնավիրուսի նոր շտամը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Այլ Գրառումներ