Moderna-ի պատվաստանյութից ԱՄՆ-ում սուր ալերգիկ ռեակցիայի դեպք է գրանցվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Moderna ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի ներարկումից հետո Բոստոնում (Մասսաչուսեթս նահանգ) բժշկի մոտ սուր ալերգիկ ռեակցիա է առաջացել։ Նրան տրվել է հակաալերգիկ դեղամիջոց։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ընկերությունում այս դեպքն ակնդետ ուսումնասիրելու պատրաստակամություն են հայտնել, սակայն հայտարարել են, որ պատրաստ չեն մեկնաբանել ալերգիկ ռեակցիայի դրսևորման եզակի դեպքը։ Սա այս պատվաստանյութից ալերգիայի առաջին դեպքն է։

Ավելի վաղ ԱՄՆ-ում գրանցվել էին Pfizer և BioNTech ընկերությունների համատեղ մշակած պատվաստանյութից ալերգիկ ռեակցիայի առաջացման մի քանի դեպքեր։

Այլ Գրառումներ