Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 80 մլն մարդ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն աճել է 673 հազարով։ Մահացել է մոտ 12 հազար մարդ։ Ողջ աշխարհում մինչ օրս վարակման դեպքերի թիվը գերազանցել է 80 միլիոնը (80,209,560)։ Այս մասին են վկայում Worldometers վիճակագրական պորտալի տվյալները։

Պանդեմիայի սկսվելուց ի վեր վիրուսն աշխարհում խլել է 1,757,703 մարդու կյանք, ավելի քան 56 մլն մարդ ապաքինվել է։

Հիվանդացության ու մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 19․1 մլն քաղաքացի, որից ավելի քան 337 հազարը՝ մահացել։

Այլ Գրառումներ