ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Արտակ Մանուկյանը։
Հանդիպման ընթացքում գործարարները խոսել են իրենց մտահոգություններից, ներկայացրել մի շարք արդիական հարցերի պատասխաններ, մտքեր փոխանակել տնտեսական և քաղաքական մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ:
