Թուրքիան պետք է վերադարձնի Ռուսաստանին S-400 համակարգերը․ Կարո Փայլան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Փայլանի կարծիքով՝ փորձարկման փուլում գտնվող և մոտ ժամանակներում գործարկվելիք S-400 համակարգերը պետք է վերադարձվեն  Ռուսաստանին։

«Այս S-400-ները դեռ շատ դժվարություններ են պատճառելու ձեզ։ Եթե տոստեր գնեիք, այն նույնիսկ 1․5 տարի չէիք պահի պահեստում։ Թուրքիայի կողմից 2․5 միլիարդ դոլարով գնված S-400 համակարգերը փտում են պահեստում։ Եկեք դրանք վերադարձնենք Ռուսաստանին»,- ասել է Փայլանը։

Աղբյուր՝ shantnews.am

Այլ Գրառումներ