Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հարգելի հայրենակիցներ,Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։ՀՀ սահմանները պահպանվում և վերահսկվում են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից: Լրատվամիջոցներին կոչ ենք անում անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց:
