Դեկտեմբերի 19-ին ՀՀ-ում կհայտարարվի եռօրյա սուգ․ ՀՀ Վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի քառասուներորդ օրը, և այդ կապակցությամբ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում կհայտարարվի եռօրյա սուգ՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ նաև հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր: Կլինեն նաև հիշատակի այլ միջոցառումներ:

«Այդ օրվա դրությամբ հնարավոր է մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ՝ այլևս չի կարելի հետաձգել»,- ասաց վարչապետը՝ հավաստիացնելով, որ մարմինների որոնման, ճանաչման, անհայտ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան: Ասաց, որ այս գործընթացը նոյեմբերի 18-ին՝ իր հրապարակած ճանապարհային քարտեզի կարևոր մասն է և ոչ մի  րոպե չի կարող կանգ առնել:

Աղբյուր՝ 1lurer.am

Այլ Գրառումներ