Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 995 նոր դեպք, 17 մահ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 147312 դեպք, որոնցից 124521 -ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19714 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 2846 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 545240 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 995 նոր դեպք և 1047 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2462 (ավելացել է ևս 17-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 615 է: Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Աղբյուր՝ armenpress.am

Այլ Գրառումներ