Բաքվում ՀՀ-ի հասցեին հնչած արտահայտությունները վիրավորական են նաև ՌԴ-ի համար․ Զատուլին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչեցված արտահայտությունները վիրավորական է համարում նաև Ռուսաստանի Դաշնության համար:

Այս մասին Զատուլինն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:

«Շքերթները, որոնք անցկացվում են, հանդիսանում են վիրավորական և նսեմացնելու փորձ ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դաշնակից Ռուսաստանի համար: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, այդ պատճառով, այն, ինչ հնչել է այդ շքերթի ընթացքում, մասնավորապես Ադրբեջանի նախագահի հղումները և համեմատությունները Մեծ հայրենական պատերազմի ու Ղարաբաղի պատերազմի հետ, ֆաշիզմի դեմ պայքարի ու Ղարաբաղում իրականացված գործողության համեմատությունները, սրբապղծություն են, սուտ են և արժանի են ամեն տեսակի դատապարտման»,- ասաց Զատուլինը:

Աղբյուր՝ 1in.am

Այլ Գրառումներ