Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ընտրվեց Դավիթ Նահապետյանը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱԺ-ն այսօր Դավիթ Նահապետյանին ընտրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում: 

ԱԺ հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Նահապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 1-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Որոշումն ընդունվել է:

Աղբյուր՝ 1lurer.am

Այլ Գրառումներ