ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արգելափակել երկրի պաշտպանական հաջորդ բյուջեն, եթե ԱՄՆ օրենսդիրները փոփոխություններ չմտցնեն հաղորդագրությունների պատշաճության մասին օրենքում, հաստատել է երկրի նախագահի խոսնակ Քեյլի Մաքինանին:
Թրամփը ցանկանում է օրենքից հանել այն հոդվածը, որը սոցիալական ցանցերին թույլ է տալիս հանդես գալ որպես մոդերատոր և նրանց ազատում է օգտագործողների հրապարակումների համար պատասխանատվությունից: Ըստ Մաքինանիի, ներկայիս նախագահը «լուրջ է վերաբերվում այս խնդրին»:
Ավելի վաղ Թրամփն այս հոդվածն սպառնալիք էր անվանել ազգային անվտանգության ու ընտրությունների համար:
Նյութի աղբյուրը ՝ 1in.am
