Այսօր մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություններ էին հրապարակել, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը լքել է Հայաստանը և գտնվում է Վիեննայում: Ըստ լրատվամիջոցների՝ նախկին նախարարը հակասություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Առաջին լուրերին հաջողվել է կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ, ով հերքել է ստահոդ լուրերը և ընդգծել, որ Հայաստանում է և մտադիր չէ տեղափոխվել արտերկիր:
