Նոյեմբերի 13-ից հայկական եւ ադրբեջանական կողմերը փոխանակել են ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 դիերը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Նոյեմբերի 13-ից հայկական եւ ադրբեջանական կողմերը փոխանակել են ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 դիերը: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ղախարովան:

Նրա խոսքով` նոյեմբերի 13-ից մինչ օրս փոխանցվել է սպանվածների 385 դի: Այս ցուցանիշը ներառում է երկու կողմերի զոհերին:

Նյութի աղբյուրը ՝ lragir.am

Այլ Գրառումներ