Ֆելիքս Ցոլակյանն ԱԻ նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

հեղինակ - David Khalatyan

Հրաժարական է ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է նախարարության խոսնակ Աննա Բաղդասարյանը։

2018-ից Արտակարգ իրավիճակների նախարարությունը գլխավորող Ցոլակյանն այսօր դիմավորել էր առաջնագծից վերադարձող ԱԻՆ փրկարարների գումարտակին և հայտարարել, որ իր ձեռքերն արդեն ազատ են։ Ցոլակյանը Փաշինյանի գլխավորած կառավարության երկրորդ նախարարն է, ով հեռանում է Արցախում պատերազմի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո։

Այլ Գրառումներ