Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է իր դեմ հարձակման մասին

հեղինակ - David Khalatyan

Արծրուն Հովհաննիսյանը, ով պատերազմի ավարտից օրեր անց հատնեց, որ հեռանում է Պաշտպանության նախարարության ներկայացուցչի աշխատանքից, այսօր հայտարարում է իր դեմ հարձակման մասին։

Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամսի 9-ից սկսած ստանում է տարբեր սպառնալիքներ, սակայն նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չի արձագանքել: Ոստիկանությանը մերժել է բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ:

«Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն», — գրել է Հովհաննիսյանը:

Այլ Գրառումներ