Երեկ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցը:Մակրոնը տեղեկացրել է նույն օրը Ելիսեյան պալատում Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված՝ իր կողմից հրավիրված ժողովի մասին:«Նախագահն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը», — ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում, որը տարածել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:
