ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես էր գալիս Արցախի հարցի թեմայով հեռավար ասուլիսով: Ասուլիսի ժամանակ Լավրովը մասնավորապես նշեց.
Մենք կցանկանայինք, որ հակամարտությունը վաղուց կարգավորվեր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից մշակած սկզբունքների հիման վրա և որոնց մասին մեկ անգամ չէ, որ ասել է նաև Ի. Ալիևը վերջին ժամանակների ընթացքում՝ ընդգծելով իր պատրաստակամությունը դրանց հիման վրա իրագործել այն, ինչ առաջարկվել է վերջիններիս կողմից:
Եթե մենք գնայինք այդ ճանապարհով, արդյունքը նույնը կլիներ՝ կապված 7 շրջանը վերադարձնելու հետ, սակայն դա կլիներ առանց արյուն թափելու և վերջնական քաղաքական կարգավորման հանգուցալուծմամբ, սակայն այդ սկզբունքները վերջին ժամանակները կասկածի ենթարկվեցին, նշվելով, որ դա պատշաճ անվտանգություն չի ապահովելու:
ՌԴ նախագահի և ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին շաբաթվա ընթացքում ինտենսիվ բանակցություններ են ընթացել և հիմնական ուշադրությունը խաղաղապահ օպերացիան համաձայնեցնելու համար էր:
Մենք տեսնում ենք Երևանի բողոքի ակցիաները, մենք տեսնում ենք՝ ինչքան է ընդդիմությունը փորձում սպեկուլացնել իրավիճակը, սակայն պատրանք, որ Ղարաբաղի շուրջ շրջանները պետք է մնային անվերջ նույն ձևով, չպետք է լինեին, և ես կարծում եմ, որ պատասխանատու իշխանությունները պետք է բացատրեին հասարակությանը, որ պետք է որոշ փուլում այդ կարգավորումն իրականացնել:
