Այսօր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով ձերբակալվել են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը և ևս երկու հոգի՝ Արա Հակոբյանն ու Խաչիկ Հովհաննիսյանը: Ի պատասխան «Ազատության» հարցմանը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Աղբյուր՝ azatutyun.am
