Ձեռք բերված համաձայնագիրն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման առումով: Սա լավագույն տարբերակն էր, որը որ մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Այս մասին Առաջին ալիքի եթերում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ իր պատասխան շատերը պահանջում են չեղարկել այդ համաձայնագիրն ու կռվել մինչև վերջ, որպես զինվորական ինչպե՞ս կգնահատեք այն, հարցին:
«Համաձայնագիրն ավելի շատ խաղաղապահ ուժերի տեղակայմանն է վերաբերում»,-ընդգծեց Տոնոյանը::
Շատերն այսօր քննադատում են նոր պատերազմ, նոր տարածքներ կոնցեպտը: Հարցին նախարարը պատասխանեց. «Շատ հետաքրքիր է, որ դա որպես կոնցեպտ է որակավորվում: Իրականում արձագանքը եղել է պատերազմ կամ խաղաղություն, կամ տարածքների վերադարձի դիմաց: Մեզ Ադրբեջանն անընդհատ վախեցրել է պատերազմով: Եվ արձագանքը եղել է հետևյալը. եթե Ադրբեջանի հետ լինեն ռազմական գործողություններ, ապա լինելու են նոր տարածքների հետ կապված մեր գործողությունները:
Մենք առնչվել ենք լրիվ այլ քանակի, որակի և Ադրբեջանին աջակցող ուժերին: Սա Ադրբեջանի հետ պայքարը չէր, սա իրականում աշխարհաքաղաքական նոր իրավիճակ էր, ընդ որում տարածաշրջանային, ոչ միայն հարավային Կովկասի վերաբերյալ հարց»:
Նյութի աղբյուրը ՝ armtimes.com
