Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

հեղինակ - David Khalatyan

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթին, որը վերաբերում է հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը:

Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային կարևորության հարց է, որը վերջնականապես կարող է լուծվել՝ միայն համազգային կոնսենսուսի հիման վրա։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիում է ունեցել նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Այլ Գրառումներ