Ֆրանսիական ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական ԱԹՍ արտադրողներին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ֆրանսիական BERINGER AERO ընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերի ժամանակ կիրառվող ռազմական ԱԹՍ-ների արտադրության մեջ:

Ընկերությունը նաև նշել է, որ հավատարիմ է իր քաղաքականությանը՝ թույլ չտալ իր ապրանքների օգտագործումը մարդկային կյանքերին սպառնացող միջոցներում:

BERINGER ապրանքատեսակները նախագծվում և արտադրվում են Ֆրանսիայում քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համար: Հետևաբար, դրանք նշված չեն Եվրամիության երկակի օգտագործման պարագաների վերահսկման ցուցակում:

Նյութի աղբյուր՝ 1lurer.am

Այլ Գրառումներ