Սկզբնական շրջանում կունենանք հարկային եկամուտների և մաքսային վճարների որոշակի նվազումներ. ՊԵԿ նախագահը՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքի մասին

հեղինակ - admin

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ 2021 թ. հունվարի 1-ից թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքին:

Սրա արդյունքում մենք սկզբնական շրջանում կունենանք հարկային եկամուտների և մաքսային վճարների որոշակի նվազումներ, բայց հեռահար պլանավորման տեսանկյունից վստահ եմ, որ մեր տնտեսվարողները և տնտեսության զարգացման պատասխանատուները կարող են և կձեռնարկեն համապատասխան գործողություններ, որ բիզնեսը վերափոխվի և հարմարվի նոր իրավիճակներին: Այսինքն՝ նմանատիպ ապրանքները հնարավորություն ունենա այլ երկրներից ներկրելու, առաջին հերթին՝ ԵԱՏՄ անդամ երկրներից, և այդ ազդեցությունը հնարավորինս կարճ ժամանակահատվածում կվերականգնվի:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2020 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թ. դեկտեմբերի 31-ից:

Այլ Գրառումներ