Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ մեզ հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների կեսից ավելին․ Արայիկ Հարությունյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջեւմ գրել է՝

Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:

Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/641808443183199

Այլ Գրառումներ