Լիոնում կրակոցների հետևանքով վիրավորվել է ուղղափառ քահանա

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող հունական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել՝ հայտնում է Progres թերթը՝ վկայակոչելով ականատեսներին:

Թերթը նշում է, որ ոստիկանության ուժերը ներկայում տարվում են եկեղեցու տարածք: Պարբերականի տվյալներով՝ պատգարակով դեպքի վայրից տարհանել են վիրավոր ուղղափառ քահանային:

Հարձակվողի գտնվելու վայրն այս պահին անհայտ է:

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս քաղաքի բնակիչներին խուսափել հրաձգության վայր այցելելուց:

Աղբյուր՝ 1in.am

Այլ Գրառումներ