ՊՆ-ն այսուհետ տեղեկություն կտրամադրի նաև առցանց քարտեզով․ Արծրուն Հովհաննիսյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանեց մարտական գործողողությունների, զորքերի տեղաշարժի, իբրեւ թե գրավյալ տարածքների մասին Ադրբեջանի կողմից համացանցում տարածած օնլայն քարտեզի մասին հարցին եւ տեղեկացրեց, որ վաղվանից հայկական կողմը եւս քարտեզով որոշակի տեղեկություններ կտրամադրի:

«Մենք վաղվանից եւս ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Իհարկե է այդ քարտեզին տեղյակ եմ: Պատերազմի առաջին օրվանից իրականացվել է հիմնականում ուկրաինական բլոգերների կողմից պատրաստված քարտեզներ, որը չի արտացոլում իրավիճակը:

Մարդկանց ընկալման մեջ քարտեզը ենթադրում է հիմնականում բնագծեր եւ կոնկրետ տեղաշարժեր: Քանի որ մարտական գործողությունները ավելի շատ օջախային են, դրա համար քարտեզները լիովին չեն արտացոլում իրավիճակը: Բյաց մենք եւս կներկայացնենք քարտեզի տարբերակը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Աղբյուրը ՝ armtimes.com

Այլ Գրառումներ