ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նևադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է նաև հայերի մասին:
Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաև հիանալի գործարարներ են: Երբ գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով:
