Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին:Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա:Նիդերլանդների վարչապետը կարևորել է կողմերի միջև հրադադարի պահպանումը և խաղաղ գործընթացի վերսկսումը:Հակամարտության կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետը վերահաստատել է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի անխափան իրագործման հնարավորության կարևորությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց…

Опубликовано ՀՀ կառավարություն Вторник, 13 октября 2020 г.

Այլ Գրառումներ