Նիդերլաներում ապրող հայերը 800 հազար եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Նիդերլանդներում բնակվող հայերը 800 հազար եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին:

Այս մասին ասված է Նիդերլանդների հայերի հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Արդեն 800 հազար եվրո գումար է հավաքվել Հայաստանին անհրաժեշտ օգնության համար: Յուրաքանչյուրի օգնությունը կարևոր է: Հայաստանն ունի մեր օգնության կարիքը»,- ասված է հրապարակման մեջ:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին զուգահեռ, Հայաստանում և աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերը գումար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: «Հայաստան» համահայկական հիմնադրամում արդեն հավաքվել 93 մլն 682 հազար 679 դոլար:

Աղբյուր՝ 1in.am

Այլ Գրառումներ