Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպել Մոսկվայում

հեղինակ - David Khalatyan

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կազմակերպել Մոսկվայում` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, այսօր ասել է Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում:

«Արտգործնախարար Լավրովն ընդգծել է կրակը դադարեցնելու անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնել խաղաղ բնակչության շրջանում աճող զոհերի կապակցությամբ», — հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այլ Գրառումներ