«Շատ մենամարտեր եմ ունեցել, շատ հաղթանակներ տարել, բայց դրանցից մեկը երբեք չեմ մոռանա. 1999 թվական, Հունաստան… Եվրոպայի գավաթի ժամանակ նոկաուդով հաղթելով թուրքին՝ կրկնակի մեծ ուրախություն վայելեցի»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը՝ հավելելով, որ թուրքը միշտ պետք է վախ ունենա հայից և իր զորակցույունն ու սատարումը հայտնել Հայոց բանակին և հայ զինվորին. «Դուք անպարտելի եք, հայոց փառքի ու պարծանքի արժանի մեր հայ զինվորներ: Հաղթանակով և առողջ վերադարձեք տուն»,- եզրափակել է Դարչինյանը:

Աղբյուրը ՝ armtimes.com
