Հակառակորդը հրետանի է արձակել Գեղարքունիքի Շատվան գյուղի և Մեծ Մասրիկ բնակավայրի ուղղությամբ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջի գրառումը․

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն։

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ…

Опубликовано ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia Четверг, 1 октября 2020 г.

Այլ Գրառումներ